Մեր մասին

 «Թումանյան Շաուրմա»- ն հիմնադրվել է 1998 թվականին:

Առաջին մասնաճյուղը գործել է Թումանյան - Աբովյան փողոցների խաչմերուկում: Կարճ ժամանակ անց, դառնալով երևանցիների սիրելի վայրը, առաջ եկավ ընդլայնվելու անհրաժեշտություն:

 2013 թվականին Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 50/50 հասցեում, բացվեց "Թումանյան Շաուրմա"-ի երկրորդ մասնաճյուղը:

2015 թվականին Թումանյան 32 հասցեում գործող մասնաճյուղի երկրորդ հարկում բացվեց "Գրանդ Բուֆֆե"-ն, որտեղ մատուցվում են աղցաններ, ապուրներ և այլ տաք խորտիկներ: Կերակրացանկը մշտապես թարմացվում է:

2015 թվականին "Թումանյան Շաուրմա"-ի հերթական մասնաճյուղը բացվեց նաև "Երևան Մոլ" առևտրի կենտրոնում: Մնալով հավատարիմ ընդլայնման ռազմավարությանը` 2018 թվականին "Թումանյան Շաուրմա" արագ սննդի ցանցը բացեց ևս մեկ մասնաճյուղ Դավթաշեն վարչական շրջանում։

"Թումանյան Շաուրմա" արագ սննդի ցանցը շարունակելու է զարգացման իր ծրագիրը` նոր մասնաճյուղեր բացելով և մշտապես թարմացնելով կերակրացանկը:



"Թումանյան Շաուրմա"` ավանդույթներ, որոնք թելադրում են առավելություններ:




011-81-88-88

81-88

Թումանյան փ. 32
Կոմիտասի պող. 50/50
Արշակունյաց պող. 34/3 (''Yerevan Mall''–ի Ֆուդ կորտ)
Դավթաշեն, Տիգրան Պետրոսյան փ. 27/2
Տիգրան Մեծի պող. 16 ("Rossia Mall"-ի Ֆուդ կորտ)
Գայի պող. 16 ("Mega Mall", ֆուդ կորտ)
COPYRIGHT © 2016 - 2019 Tumanyan Shaurma. All rights reserved. Powered by